Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կարո Փայլան. Հայոց ցավերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի մի անդամն էլ ես եմ

Կարո Փայլան. Հայոց ցավերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի մի անդամն էլ ես եմ
30.10.2019 | 19:08

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունմանը:

Ֆեյսբուքում նա գրել է. «Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը: Մեր ցավը դարձավ այլ երկրների խորհրդարանների քննարկման նյութ, քանի որ մեր երկիրը 105 տարի է, ինչ ուրանում է այն: Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի մի անդամն էլ ես եմ»: Փայլանը նշել է նաև, որ ամբողջ աշխարհը գիտի Հայոց ցեղասպանության մասին, բայց ժխտում է մի երկրի խորհրդարան, որի տարածքում է տեղի ունեցել այդ ցավը: Փայլանի խոսքով, եթե աշխարհում կա մի խորհրդարան, որ պետք է քննարկի Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիայի խորհրդարանն է:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ