«Հրապարակը» գրում է. «Արցախի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում է նաև Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանական ուժերը, մեր տեղեկություններով, կոնսենսուսի են եկել՝ մերժել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը:
Ամիսներ առաջ Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք և մոտ 20 հազար ստորագրություն է հավաքել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել: Սակայն Արցախում դեմ են այդ փոփոխությանը և կարծում են, որ այդ առաջարկը հակասում է Սահմանադրությանը ու հղի է վտանգավոր հետևանքներով»: