Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ու Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը:
Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը: Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից բացի՝ խորհրդարանի մյուս 4 կուսակցությունների հայտարարության մեջ ասվում է. «Մենք դատապարտում ենք որոշ շրջանակների կողմից առաջ բերված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թեզիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»: Անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշմանը՝ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը որոշմանը տվել է «Շանտաժի փորձ» որակումը:
«Էժանագին հաշիվներ մաքրելու փորձերը թշնամական տրամադրություններ կարող են ստեղծել»,- ասել է Շենթոփը: