Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թուրքիան ցասման մեջ է

Թուրքիան ցասման մեջ է
31.10.2019 | 11:58

Ռուսական НТВ հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման և Թուրքիայի արձագանքի վերաբերյալ։

«Թուրքիան կատաղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման պատճառով։ Այդ թեման իսկական ցավ է Թուրքիայի համար, և ԱՄՆ-ի որոշումը, անկախ հարաբերություններում որոշակի սառնությանը, հարված է դարձել Թուրքիայի համար»,- ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում։ Ընդունելով բանաձևը, որը տասնամյակներ շարունակ չէր կարողանում հասնել քվեարկության Ներկայացուցիչների պալատում, կոնգրեսմենները գրեթե միաձայն են եղել․ նրանք բանաձևն ընդունել են 405 կողմ, 11 դեմ ձայնով։ Փաստաթուղթը, որը ոչ միայն ճանաչում է Ցեղասպանությունը, այլև դատապարտում, ընդունել են ԱՄՆ 50 նահանգներից 49-ը։ Կոնգրեսմեն Ադամ Շիֆը, որ ներկայացնում է ամենահայաշատ Կալիֆոռնիա նահանգը, քվեարկությունից հետո ելույթ ունենալով և պատմելով, որ 20 տարի զբաղվել է այս փաստաթղթի առաջխաղացմամբ, հազիվ է զսպել արցունքները։


Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևի ընդունումը խայտառակություն է անվանել։ Բացի այդ, ամերիկյան կողմը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ Սիրիայում իրականացրած արշավի և ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու պատճառով։

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ