ԱՄՆ-ը չունի տեղեկություններ, որոնք հաստատում են թուրքական զինուժի կողմից Սիրիայի քրդերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Fox News-ին հարցազրույցում: Պոմպեոյին հարցրել են՝ կիսու՞մ է տեսակետը, որ Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ իրականացված գործողությունները ցեղասպանություն են, նա պատասխանել է. «Մեզ հասած տեղեկությունները հակասում են մոտեցմանը»: «Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը: Թուրքիայի ղեկավարությունն իր վրա իրական պարտավորություններ է վերցրել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և իմ առջև, և մենք մտադիր ենք ապահովել այդ պարտավորությունների կատարումը»,- հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղարը: