ՀՔԾ-ն թույլատրել է Աժ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ նրա երեխաների տեսակցությունը հոր հետ՝ ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Հոկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, քննության շահերից ելնելով, արգելանք է դրված կալանավորված անձ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա: Արգելքի մասին երեկ խոսել էր նաև ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ տեղի ունեցածը թյուրիմացություն որակելով։