Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել գազի մատակարարման և տարանցման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսում: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան քննարկում է Կիևի համար «կապույտ վառելիքի» գնի էական նվազեցման հնարավորությունը: «Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանք կատարել ինչպես Ուկրաինայի տարածքով գազի տարանցման, այնպես էլ Ուկրաինային գազի մատակարարման հարցերի շուրջ, ի դեպ, գործող գնից զգալի ցածր գնով»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ չնայած Եվրոպայից գազ գնելու հնարավորության Կիևի հավաստիացումներին, Ուկրաինան, փաստորեն, առայժմ նախընտրում է ռուսական վառելիքը: «Բայց Աստված նրանց հետ՝ իրենց կեղծ հակադարձումներով: Գլխավորն այն է, որ Ուկրաինայի օգուտներն ակնհայտ են`թե սպառողների, թե շուկայի, թե ընդհանուր առմամբ այդ երկրի տնտեսության համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը: