Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
31.10.2019 | 17:26

ԱՄՆ-ում գտնվող Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ու Արցախի մշտական ներկայացուցչության, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի համատեղ ջանքերով։ Մասիս Մայիլյանը երախտագիտություն է հայտնել միջոցառմանը ներկա կոնգրեսմեններին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին սատարելու համար, որը նախօրեին ընդունել է Ներկայացուցիչների պալատը: Մասիս Մայիլյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության, Արցախի միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կոնգրեսմենները վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։ Կոնգրեսմեններ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը Մասիս Մայիլյանին են փոխանցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 296 բանաձևի կրկնօրինակը։


Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչները։
Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին Արցախի պատվիրակության ԱՄՆ այցի առնչությամբ և հայտարարել է, թե պատրաստվում է նաև բողոքի նոտա ուղարկել Պետքարտուղարություն:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ