Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Փաշինյանը հեռախոսել է Մեդվեդևի հետ

Փաշինյանը հեռախոսել է Մեդվեդևի հետ
31.10.2019 | 17:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նրանք քննարկել են անցած շաբաթ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հոկտեմբերի 25-ի
հանդիպմանը Մեդվեդևն ասել էր՝ մտադիր ենք քննարկել առևտրատնտեսական փոխազդեցությանը, ներդրումներին ու համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանի վարչապետը այցից հետո ռուսական «Կոմերսանտ»-ին հարցազրույցում փաստել էր, որ օրակարգում է ռուսական գազի գնի հարցը, հույս հայտնելով, որ վերջնական որոշումը կբխի երկկողմ շահերից և չի խոչընդոտի Հայաստանի տնտեսական աճին:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ