Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ սենատորները կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը Սենատում

ԱՄՆ սենատորները կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը Սենատում
31.10.2019 | 17:22

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո ազդեցիկ սենատորները հորդորում են նույն բանաձևն ընդունել նաև Սենատում: Սենատի Ազգային փոքրամասնությունների ղեկավար Չաք Շումերը կոչ է արել Սենատում քննարկել և ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: «Ես վաղուց եմ հավատում, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Թուրքերը չեն ցանկանում դա լսել, քանի որ ճշմարտությունը ծանր է լսել: Եթե մենք դեմ չկանգնենք մի ցեղասպանությանը, մենք չենք կարող դիմագրավել ոչ մեկին»,- ասել է Շումերը լրագրողներին: Մասաչուսեթսից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Twitter-ում գրել է. «Միանում եմ Ամերիկայի և ողջ Սփյուռքի հայկական համայնքին և նրանց հետ տոնում եմ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Ես հովանավորել եմ 150-րդ բանաձևի ներկայացումը Սենատ: Սենատը պետք է ընդունի»:


Մերիլենդից սենատոր Քրիս Վան Հոլլենը նույնպես կոչ է արել ընդունել 150-րդ բանաձևը՝ ասելով. «Ներկայացուցիչների պալատի երեկ գիշերվա մեծ քվեարկությունը երկար սպասված էր: Ժամանակն է, որ Սենատը նույնն անի: Ընդունելով պատմական փաստերը՝ այն չկրկնելու կարևոր քայլ է հանդիսանում»:
150-րդ բանաձևը 20 հովանավոր ունի: Շումերից ու Վան Հոլլենից բացի՝ բանաձևի հովանավորների թվում են սենատորներ Թամմի Դաքուորթը, Դայան Ֆայնսթայնը, Քորի Գարդները, Էդվարդ Մարքին, Գարի Փիթերզը:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ