Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերգեյ Մարկեդոնով. ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը հայելի կդառնա Երևանի, Անկարայի և Վաշինգտոնի համար

Սերգեյ Մարկեդոնով. ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը հայելի կդառնա Երևանի, Անկարայի և Վաշինգտոնի համար
31.10.2019 | 17:23

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
«Կոմերսանտ»-ում գրած հոդվածում Մարկեդոնովը նշել է, որ առաջին հայացքից քաղաքական որևէ նորություն չկա, որովհետև այսպիսի մի բանաձև էլ կա ԱՄՆ Սենատի օրակարգում: Բայց, քաղաքագետի կարծիքով, Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունումը հայելի կդառնա Երևանի, Անկարայի և Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը հասկանալու համար: Անդրադառնալով Հայաստանին՝ Մարկեդոնովը նշել է, որ անկախ ընդունված բանաձևից՝ Հայաստանը չի շեղի իր աշխարհաքաղաքական հայացքը դեպի Արևմուտք, քանի որ սերտ կապված է Ռուսաստանի հետ և հանդիսանում է ՀԱՊԿ անդամ: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բանաձևի ընդունման մասին «խիզախ քայլ» որակմանը՝ Մարկեդոնովը նշում է, որ այդ որակումը բացատրվում է Արևմուտքի նկատմամբ Երևանի որոշակի հետաքրքրությամբ, որն ունեցել են ՀՀ բոլոր իշխանությունները, նույնիսկ Փաշինյանի սկզբունքային հակառակորդ Ռոբերտ Քոչարյանը: Փորձագետը նշում է նաև, որ ռեսուրսներով պարտվելով Բաքվին և Անկարային՝ Երևանը փորձում է ներկայացնել իր տեսակետը միջազգային հարթակում, այնտեղ փորձել հաղթել՝ խուսափելու համար իր դեմ հետագա ագրեսիայից:


ԱՄՆ-ի մասով Մարկեդոնովը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ չէ, որ ամերիկյան օրակարգում է, և այն հիմնականում փորձում են որպես զենք օգտագործել Թուրքիայի դեմ, երբ կասկածելի վարք են նկատում Անկարայի կողմից: Անկարան, ըստ քաղաքագետի, կարող է նշել, որ չի հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ իր վրայից պատասխանատվությունը գցելու համար: Մարկեդոնովի կարծիքով՝ Թուրքիան ոչ միայն չի ցանկանում վճարել նախկինում արածների համար, այլև վախենում է սցենարի կրկնությունից, երբ հայերին, հույներին վճարելուց հետո հերթը կհասնի քրդերին:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ