Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թրամփի իմփիչմենթի գործընթացին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թրամփի իմփիչմենթի գործընթացին
01.11.2019 | 13:08

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հիմքերի քննության հետագա քայլերին: Նախագիծը, որ մանրամասնում է, թե ինչ ուղղությամբ է շարունակվելու քննությունը և սահմանում է Թրամփի փաստաբանների իրավունքները, ընդունվել է ձայների 232 կողմ և 196 դեմ հարաբերակցությամբ։ Դեմ են քվեարկել բոլոր հանրապետականները և երկու դեմոկրատներ։ Կոնգրեսմեններն ուսումնասիրում են՝ ԱՄՆ նախագահը փորձե՞լ է ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ՝ ստիպելու նրան հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու դեմ, և ըստ այդմ՝ կա՞ն հիմքեր Թրամփի պաշտոնանկության համար:


Քվեարկության ավարտից հետո Դոնալդ Թրամփը թվիթերում գրեց. «Մեծագույն որսը վհուկների դեմ ամերիկյան պատմության մեջ»:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ