ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս կամ այն ձևով պետք է կարգավորել, չեն նպաստում խնդրի կարգավորման մթնոլորտի ձևավորմանը: «Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացն այսօր՝ հաշվի առնելով, որ հնչում են բարձր, եթե չասեմ սադրիչ հայտարարություններ, մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է», - հարցրել է ադրբեջանցի լրագրողը:
«Ես Ձեզ հետ համաձայն եմ, հայտարարությունները, որոնցում ասված է, թե Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում և հենց դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը», - պատասխանել է նախարարը: Նոյեմբերին նա գալու է Երևան: