Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դոնալդ Թրամփին երկրի պատմության մեջ լավագույն նախագահ է անվանել։ Ասադը հայտարարել է, որ Թրամփը լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության համար, այլ այն պատճառով, որ ուղղակի հայտարարում է իր նպատակները, ներառյալ՝ նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու ցանկությունը:
«Նա առավել թափանցիկ է»,-հստակեցրել է իր միտքը Բաշար Ասադը։ ԱՄՆ նախագահներին ընդհանուր առմամբ նա հանցագործներ է անվանել, որոնց հաջողվում է Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ՝ իրացնելով լոբբիի շահերը։