Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամերունի ԱԳ նախարարին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամերունի ԱԳ նախարարին
01.11.2019 | 13:22

Մոնակոյում Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամերունի ԱԳ նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։ Նրանք փոխադարձ պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման և հայ-կամերունական հարաբերություններում մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը: Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները նախանշեցին երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։ Որպես խոստումնալից ուղղություններ առանձնացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի զարգացման, նորարարության և առևտրատնտեսական ոլորտները։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց այդ ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը կամերունյան կողմի հետ նախաձեռնելու ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը:


Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցներում հաստատված համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։ Նրանք անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ որպես ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման և հանրության առջև ծառացած խնդիրների հասցեագրման կարևորագույն հարթակի։ Նախարարները քննարկում ծավալեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական 36-րդ համաժողովի արդյունքների, Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ