Բրիտանացի լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ներքին գործերին միջամտելու մեջ: Թրամփն օրերս ասել է, թե «Քորբինը կլիներ Բրիտանիայի համար շատ վատ վարչապետ»: «Դոնալդ Թրամփը միջամտում է Միացյալ Թագավորության ներքին գործերին և ցանկանում է նպաստել ընկերոջ՝ պահպանողական վարչապետ Բորիս Ջոնսոնի ընտրությանը»,- հայտարարել է Քորբինը: