Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան լինելու է պաշտոնական

ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան լինելու է պաշտոնական
02.11.2019 | 00:23

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Հայաստան լինելու է պաշտոնական, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք ունենք բավականին դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն, մեր օրակարգը բավականին լայն է։ Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության թեմա է։ Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում», - ասաց նախարարը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի ֆինասնավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ՝ ռուսական կողմի հնարավոր մուտքի թեմային, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կկարողանան խոսել, երբ բանակցությունները կավարտվեն։ «Որևէ այլ բաներ, որ վերաբերում են աղբյուրների կողմից արտահայտած մտքերին, մեզ վրա որևէ ազդեցություն չունեն։ Շատ հարմար չէ, երբ աղբյուները դուրս են հանում տեղեկություններ և անտեղի քամի են ստեղծում», - ասաց նա:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ