Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Զոհրաբ Մնացականյան. Ես գիտակցված գնացել եմ BBC-ի հետ հարցազրույցին

Զոհրաբ Մնացականյան. Ես գիտակցված գնացել եմ BBC-ի հետ հարցազրույցին
02.11.2019 | 00:25

Ինձ քննադատում են և հարցազրույցի հետ կապված կան տարբեր մոտեցումներ ու մեկնաբանություններ։ Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցազրույցը տեղի է ունեցել՝ հաշվի առնելով այդ տիպի հարցազրույցների կշիռը, հեղինակությունը և նշանակությունը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով BBC հեռուստաալիքին իր հայտնի հարցազրույցին։

«Ես միտված, գիտակցված գնացել եմ դրան, որվհետև դա լավագույն առիթներից էր՝ ներգրավելու երկխոսության մեջ։ Կարելի է ասել՝ ինչու՞ այս ստորակետն այն ստորակետից հետո չդրվեց, բայց կասեմ, որ շատ ուրախ եմ, որ այդ հաղորդումը բավականին լայն ճանաչում ստացավ Հայաստանում», - շեշտեց նախարարը:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ