Հայաստանի ԱԳ նախարարության համար չափազանց էական հարց է ԵՄ-ի հետ վիզաների լիբերալիզացման գործընթացը՝ Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Սա շատ կարևոր, շատ խիստ, շատ սուր հարց է մեզ համար»,- ասաց նախարարը։ Մնացականյանի խոսքով՝ հիմա հայկական կողմը աշխատում է և Եվրոպական հանձնաժողովի հետ, և անդամ պետությունների հետ՝ առանձին-առանձին։ Նրա խոսքերով՝ աշխատանքը տարվում է այդ հարցով երկխոսություն սկսելու համար։ «Մեր հիմնական գերակա խնդիրը հիմա հասնելն է այդ պահին, ունենալ այդ իրավիճակը, հասնել այդ շեմին, երբ մենք հայտարարում ենք երկխոսության մեկնարկի մասին»,- ասաց Մնացականյանը: