Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պենտագոնը հաստատել է Սիրիայում նավթահանքերի վերահսկման ԱՄՆ-ի ծրագրերը

Պենտագոնը հաստատել է Սիրիայում նավթահանքերի վերահսկման ԱՄՆ-ի ծրագրերը
02.11.2019 | 00:30

ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը խոսել է Սիրիայում նավթի հանքավայրերի վերահսկման ԱՄՆ մտադրության մասին: Նա ամերիկյան զինված ուժերի կողմից հանքավայրերի վերահսկողության անհրաժեշտությունը բացատրել է ռեսուրսները «Իսլամական պետությունից» պաշտպանելու և դրանց հասանելիությունը երկրի իշխանություններին ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական դաշինքի համար ապահովելու նպատակով:

Էսպերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը գերակշիռ ռազմական ուժով պատասխան կտա ցանկացած խմբավորման, որը կսպառնա ամերիկյան ուժերի անվտանգությանը հանքավայրերի շրջանում:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ