Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնել «Մարդկային եղբայրություն» փաստաթղթի օրինակը

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնել «Մարդկային եղբայրություն» փաստաթղթի օրինակը
02.11.2019 | 00:32

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսսա ալ-Կատտամ ալ-Զաաբին դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ-Սալամիի ուղեկցությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք. Հովհաննիսյանին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների մակարդակից և նշել, որ Արաբական Միացյալ Էմիրություններում 2019թ. հռչակվել է հանդուրժողականության տարի, որի շրջանակներում ԱՄԷ-ն տարբեր երկրներում իրականացնում է բարեգործական միջոցառումներ՝ հանդուրժողականության, փոխադարձ սիրո և հարգանքի արժեքներն ամրապնդելու նպատակով։


Զրուցակիցներն անդրադարձել են պետությունների և ժողովուրդների միջև հանդուրժողականության ոգու հաստատման կարևորությանը՝ իբրև խաղաղ համակեցության երաշխիք, ինչպես նաև կրոնների դերակատարությանը մարդկային կյանքում սիրո, փոխադարձ հարգանքի և համերաշխության ամրապնդման գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք. Հովհաննիսյանն անդրադարձել է հայ- արաբական հարաբերությունների դարավոր պատմությանը՝ ընդգծելով մուսուլման արաբների բարյացակամ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ՝ հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին։


Արք. Հովհաննիսյանը նշել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բեն Մուհամմադ Ալ Կասիմիի կողմից Հաղարծին վանական համալիրի վերանորոգման մասին՝ ընդգծելով, որ այն համարվում է միջկրոնական հանդուրժողականության վառ օրինակ։ Դեսպան Մուհամմադ ալ-Զաաբին Նաթան արք. Հովհաննիսյանին է հանձնել «Մարդկային եղբայրություն» փաստաթղթի օրինակը, որը ստորագրվել է 2019-ի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ազհարի շեյխ Ահմադ ալ-Տայեբի ԱՄԷ պատմական այցի ժամանակ։

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ