Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԵԽ ներկայացուցիչների հետ փակ հանդիպումը բավականին թեժ է անցել

ԵԽ ներկայացուցիչների հետ փակ հանդիպումը բավականին թեժ է անցել
02.11.2019 | 14:34

«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով` երեկ ԱԺ-ում Պետաիրավական և Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների անդամների փակ հանդիպումը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ բավականին թեժ է անցել։ ԼՀԿ խմբակցությունը բոյկոտել է քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ից ժամանած փորձագետներն ասել են, թե հանրության կարծրատիպերը՝ կապված ԼԳԲՏ համայնքին արտոնություններ տալու հետ՝ ամուսնություն, երեխա որդեգրել և այլն, կոնվենցիայով նախատեսված չէ։ Նաիրա Զոհրաբյանը հարցրել է՝ ՀՀ քրեական օրենսգիրքը և «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքը չե՞ն լուծում բռնության խնդիրները, օրենքի ի՞նչ բաց կա, որ պարտադրում է ընդունել Ստամբուլյան կոնվենցիան: Այս հարցերին եվրոպացիները, ըստ էության, չեն պատասխանել: «Իմ քայլ»-ից հանդիպմանը ներկա Մարիա Կարապետյանը, որը Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման ջատագով է համարվում, լուռ նստել է, պասիվ է եղել նաև Թագուհի Ղազարյանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը, որը վարել է հանդիպումը, ամփոփել է. «Հայաստանն ինքնիշխան պետությունն է, և մենք մեր որոշումը կկայացնենք»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ