Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Լիդիան»-ի փոխնախագահը՝ Ամուլսարի վերաբացման մասին

«Լիդիան»-ի փոխնախագահը՝ Ամուլսարի վերաբացման մասին
02.11.2019 | 14:43

«Ժողովուրդը» գրում է․ «Ամուլսարի խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ: Նա դժգոհել է, թե «Լիդիան»-ի համար ընդունելի չեն ոչ Ամուլսարի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները և ոչ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը:


«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության փոխնախագահին հիշեցրել է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում հայտարարեց, որ եթե «Լիդիանը» թաքցրել կամ կեղծել է «Ամուլսար» հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, դա լուրջ հետևանքներ կունենա իր համար, և որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի բողոքարկում ՇՄԱԳ-ի հետ կապված գործընթացները, միակ բողոքն այն է, որ պետությունը չի ապահովում «Լիդիան»-ի մուտքը Ամուլսարի տարածք:
«Լիդիան»-ի փոխնախագահը զարմացած է նախարարի այս դիտարկումից, հայտարարել է՝ իրենք չեն ընդունում երրորդ աուդիտի կամ որևէ փորձաքննության անհրաժեշտությունը: «Ամենակարևորը՝ անընդունելի է, որ դրանցով փաստացի արդարացվում է «Լիդիան»-ի գործունեության ապօրինի սահմանափակումը: Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ՝ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Ա. Ստեփանյանը` հավելելով, թե այս ստուգումները թիրախավորման տպավորություն են թողնում:


Անդրադառնալով Ամուլսարում ուրանի պաշարների առկայությանը` փոխնախագահ Ստեփանյանն ասել է. «Գիտե՞ք, սա արդեն զավեշտալի է: Հիմա, երբ հերքվեց տարիներ շարունակ շրջանառվող այն թեզը, որ Ամուլսարն ազդելու է Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, այժմ էլ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ուրանը դարձնել նման մի «բոլոլա», որով հնարավոր կլինի շարունակել Ամուլսարի ծրագրի հետ կապված վախեր տարածել»:
«Ժողովուրդ» օրաթերթը «Լիդիան»-ի փոխնախագահին հիշեցրել է նաև, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին թբիլիսահայերի հետ հանդիպմանն ասել էր, թե Ամուլսարի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ո՞ւմ է նկատի ունեցել փոխվարչապետը. հարցին Ստեփանյանը պատասխանել է. «Իրավապահները պետք է պատասխանեն այս հարցին, նույնիսկ, կարելի է ասել, հայտարարություն է հանցագործության մասին։ Մենք չունենք լիազորություն այդպիսի բացահայտումներ անելու»:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ