Իսրայելն օդային հարված է հասցրել Գազայի հատվածին, զոհվել է մեկ պաղեստինցի, հայտարարել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան: Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ իսրայելական ինքնաթիռները օդային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտներին՝ ի պատասխան անկլավի կողմից գնդակոծության: