ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Ես ուրախ կլինեմ նրան ընդունել Սպիտակ տանը և կարծում եմ, որ Զելենսկին արագ կարձագանքի իմ առաջարկությանը»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է Թրամփի իմպիչմենտի գործընթացը՝ պնդելով, որ ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան ստիպելով հետաքննություն իրականացնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա ընտանիքի դեմ: Թրամփը հայտարարել է, որ ապօրինի ոչինչ չի արել, այլ իրականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իր պարտավորությունը: