ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրած կուրսն ամրացնում է Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում: Նա նաև կասկածներ ունի, թե Թրամփն «առհասարակ քաղաքական կուրս ունի»: «Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում ուժեղանում են, Ասադի դիրքերը ուժեղանում են», – ասաց նա: Բայդենը նաև ասել է, որ Թրամփի՝ նավթային տարածքները գրավելու մտադրությունը գրեթե նույնն է, ինչ «Իսլամական պետություն» հավաքագրման հսկա պաստառը։