Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դարի գործարքը

Դարի գործարքը
03.11.2019 | 12:09

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը վերջապես հաստատել է երկրի պետական խոշորագույն՝ Saudi Aramco նավթային ընկերության բաժնետոմսերը առաջնային շուկա հանելու առաջարկը, հայտնում է Bloomberg-ը:


Թագաժառանգը գտնում է, որ սաուդցի գործարարների աջակցությունը բավարար է IPO-ն իրականացնելու համար: Ակնկալվում է, որ դա վերջնականապես կհայտարարվի նոյեմբերի 3-ին: Տեղադրումը պետք է լինի ամենամեծը պատմության մեջ: Ենթադրվում էր, որ դա տեղի է ունենալու 2016-ին և դառնալու է Vision-2030 պետական լայնածավալ ծրագրի մի մասը: Saudi Aramco կապիտալիզացիան գնահատվեց երկու տրիլիոն դոլար: Պետք է վաճառվեր բաժնետոմսերի մինչև հինգ տոկոսը` 100 միլիարդ ընդհանուր գումարով: Հետագայում գործարքը մի քանի անգամ հետաձգվեց՝ հիմնականում օտարերկրյա ներդրողների պակասի պատճառով: 2019-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի Tadawul ֆոնդային բորսայում, որպես գերակա տարբերակ, դիտարկվում է արժեթղթերի երկու տոկոսի վաճառքը, հետագայում արտասահմանյան պլատֆորմներում լրացուցիչ տեղադրման պայմանով:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ