Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մի ստիպեք «տուն վերադարձնել» ԻՊ-ի գերի ընկած ահաբեկիչներին. Թուրքիան սպառնում է Եվրոպային

Մի ստիպեք «տուն վերադարձնել» ԻՊ-ի գերի ընկած ահաբեկիչներին. Թուրքիան սպառնում է Եվրոպային
03.11.2019 | 17:21

«Դուք փորձում ենք ստիպել Թուրքիային միայնակ զբաղվել գերեվարված ահաբեկիչների հարցով: Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ «Իսլամական պետության» ներկայացուցիչների մեծ մասը եվրոպական երկների քաղաքացիներ են եղել, որոնց դուք զրկել եք քաղաքացիությունից»,- Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունի խոսքերնր է մեջբերում ռուսական РИА Новости-ին՝ հավելելով, որ նախարարը մեղադրել է Եվրոպային, թե ահաբեկիչների դեմ պայքարում Անկարան մենակ է մնացել:

Սոյլուն գերեվարված գրոհայինների նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքն անընդունելի է որակել, ապա ընդգծել, որ մտադիր չեն բոլոր ահաբեկիչներին իրենց երկրում պահել: Նա նաև սպառնացել է, թե «տուն կուղարկեն բոլորին»՝ հստակեցնելով՝ «Թուրքիան հյուրանոց չէ ԻՊ-ականների համար»:
Նշենք, որ ըստ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյի՝ գերի ընկած ԻՊ-ականներն այս պահին գտնվում են «Խաղաղության աղբյուր» ռազմարշավի տարածքում գտնվող բանտերում:

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ