Սիրիայի հյուսիսի Թել-Աբյադ քաղաքում 13 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել են շաբաթ երեկոյան` ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Թել-Աբյադը գտնվում է թուրք-սիրիական սահմանի անմիջական հարևանությամբ և Թուրքիայի զինված ուժերի հսկողության տակ է անցել երկու շաբաթ առաջ: Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության մեջ մեղադրում են քուրդ զինյալներին:
Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տեղեկություններով՝ հարձակման զոհերի թվում են ինչպես Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ջոկատների մարտիկներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: