Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Համենեի. Մակրոնը կամ միամիտ է, կամ համագործակցում է Վաշինգտոնի հետ

Համենեի. Մակրոնը կամ միամիտ է, կամ համագործակցում է Վաշինգտոնի հետ
03.11.2019 | 21:55

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ անցկացնելու կոչի համար: «Ֆրանսիայի նախագահն ասում է՝ բանակցությունները վերջ կտան Թեհրանի և Ամերիկայի խնդիրներին: Նա կամ միամիտ է, կամ էլ համագործակցում է ամերիկացիների հետ», - նշել է Համենեին: «Իրանը չի ընկրկի ԱՄՆ-ի ճնշման առջև և բանակցությունների չի գնա, քանի որ դրանք չեն կարող լուծել խնդիրները», - հայտարարել է Համենեին:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ