Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի

Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի
03.11.2019 | 21:56

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, Սիրիա ներխուժման պատճառով Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի: Bild am Sonntag թերթին հարցազրույցում նա նշել է, որ ՆԱՏՕ-ն անդամ պետությունների հեռացման մեխանիզմ չունի. «Ի տարբերություն ԵՄ-ի՝ մենք մասնակիցների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունենք: Դաշինքն այն հարթակն է, որտեղ անդամ պետությունները կարող են մտքերի ազնիվ և բաց փոխանակություն կազմակերպել», - նշել է Ստոլտենբերգը:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ