Փարիզ-Սյուդ համալսարանի գիտնականների խումբը հերքել է որևէ բակտերիայի գոյության հնարավորությունը Եթովպիայի Դալլոլ դաշտավայրում:
«Երկրագնդի որևէ մասում ջրի առկայությունը ընդունված է համարել տվյալ վայրում կյանքի գոյության ապացույց: Այնուամենայնիվ, մեր ուսումնասիրությունը ապացուցում է, որ երկրագնդի վրա նույնիսկ ջրի առկայության դեպքում գոյություն ունեն կյանքից ընդհանրապես զուրկ վայրեր», -նշել են գիտնականները: Դաշտավայրում ջուրը շատ տաք (մինչև 109 աստիճան Ցելսիուսի սանդղակով) և ծայրաստիճան թթու է, պարունակում է մագնեզիումային աղ: Ջրի այդպիսի բաղադրությունը քայքայում է կենդանի բջիջները: