ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ «շատ լավ» հարաբերություններ ունի: Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի և Չինաստանի հետ իր հարաբերությունները նույնպես «շատ լավ» են: «Մարդիկ չեն հասկանում, որ ես ի վիճակի եմ լավ հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,- հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Թրամփը կատարել է իր բոլոր նախընտրական խոստումները, բացի «Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու» խոստումից, և կոչ էր արել լրջորեն զբաղվել դրանով: