Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյան. Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը

Նիկոլ Փաշինյան. Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը
04.11.2019 | 20:46

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել են Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։

«Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի թոքեր»։ Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ «Երևանի թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն։ Ըստ պայմանավորվածության՝ այսօր շրջանառության մեջ կդրվի նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծ, որով կգնահատվեն տվյալ տարածքում կաթիլային համակարգի ներդրման հնարավորությունն ու դրա ֆինանսական գնահատականը։ Ի դեպ, այս որոշումը պետք է դիտարկել, որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 2019 թ.-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդուարդ Աղաջանյանը։ Նիկոլ Փաշինյանը ևս կիսվել է գրառմամբ ու նշել. «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը»։

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ