Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020-ի հունվար-փետրվարի՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով:
«Այսօր ՀՀ Զինված ուժերը մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ են ձեռք բերում: 2019-ին, ինչպես նաև 2020-ին և պայմանագրային, և վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր և արդիական կարողություններ տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք», - ասաց նախարարը: Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ արդիականցվում է 102-րդ ռազմաբազան, ինչպես սպառազինության, այնպես էլ նյութատեխնիական ապահոման տեսանկյունից: «Հողատարածքի և զինծառայողների թվի ավելացում չի սպասվում», - ասաց նախարարը: