Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀԱՊԿ խորհրդի և ԽՎ լիագումար նիստերը Երևանում

ՀԱՊԿ խորհրդի և ԽՎ լիագումար նիստերը Երևանում
05.11.2019 | 13:59

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ-ի խորհրդի և ԽՎ 12-րդ լիագումար նիստերը: ՊՆ վարչական համալիրում նիստերին մասնակցում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:


ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրները և հրավիրյալ երկու երկիր` Սերբիան և Աֆղանստանը։ Հայկական կողմից նիստին մասնակցում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արման Աբովյանը։ Ռուսական կողմից ներկա է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը։
Նիստից հետո խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ