Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀՀ վարչապետ. ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոնն է

ՀՀ վարչապետ. ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոնն է
05.11.2019 | 14:00

ՀԱՊԿ-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ՀԱՊԿ-ի խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Դա մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցության երեք ուղղություններին՝ արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը և անվտանգության ոլորտում համագործակցությանը, միասնական մոտեցմանը՝ մեր ընդհանուր սպառնալիքներին», - ասել Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանի իր կարողություններով տարածաշրջանում փոփոխվող սպառնալիքներին: «Ես ուրախ եմ, որ մենք կառուցողական համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետագա զարգացման ոլորտում: Ես նույնպես գոհ եմ, որ կարողացանք պայմանավորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ: Մեր կազմակերպության հիմնական էությունն այն է, որ բոլոր ոլորտներում հարաբերությունները պետք է դիտարկել՝ ելնելով կազմակերպության բոլոր անդամների շահերից: Կարծում եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները պետք է առաջնային լինեն բոլորիս համար, և Հայաստանը հենց այդպես էլ գործում է: Սա ՀԱՊԿ բնականոն զարգացման համար ճիշտ ճանապարհ է», - հայտարարել է վարչապետը:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ