Չեմ ուզում մենկաբանել ՀՀ ներքին քաղաքական հարցեր, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Մենք չենք խառնվում ներքին գործերին ոչ ՀՀ-ում, ոչ էլ այլ երկրներում: Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր», - ասաց Զատուլինը: Նա նշեց, որ իրենք հետևում են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին: «Այո՛, տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր ենթակառուցվածքների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է», - ասաց Զատուլինը: