Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի շտկելու իր սխալները

Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի շտկելու իր սխալները
05.11.2019 | 14:02

Ցավոք, Իսրայելը ժամանակին չի վարվել այնպես, ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վարվեց օրերս, և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ գլխավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով՝ գրում է The Jerusalem Post-ը: «Դա շատ անողջունելի իրավիճակի հանգեցրեց, երբ մի պետություն, որը ստեղծվել է ցեղասպանությունը վերապրած մարդկանց կողմից, չմտավ մեկ այլ փոքրամասնության դրության մեջ, որը հայտնվել էր նմանատիպ իրավիճակում»,- գրում է թերթըը: Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի ուղղելու իր սխալները: Իսրայելա-թուրքական հարաբերությունները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հակասեմական հայտարարություններ է անում և մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում ջարդերի համար, մինչդեռ Սիրիայի հյուսիսում նրա մեկամսյա ռազմական գործողության ընթացքում ավելի շատ խաղաղ բնակիչ է տուժել և տեղահանվել, քան Գազայում վերջին երկու տարիներին: Դրամատուրգ, լրագրող և Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդն իր թվիթերում գրել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ձայն էր հանուն պատմական ճշմարտության և արդարության: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիան վախեցնի աշխարհին, որպեսզի ցեղասպանությունը չճանաչվի: Ես շարունակելու եմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Թվիթերում գրառում է կատարել նաև Իսրայելի կրթության և ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը. «Ես ողջունում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային քայլը՝ 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ: Իսրայելը նույնպես պետք է հստակ հայտարարի այդ վայրագության ճանաչման մասին»:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ