Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արփինե Հովհաննիսյան. Եթե շարժվենք ՀՔԾ տրամաբանությամբ, Արարատ Միրզոյանը զավթել է իշխանությունը

Արփինե Հովհաննիսյան. Եթե շարժվենք ՀՔԾ տրամաբանությամբ, Արարատ Միրզոյանը զավթել է իշխանությունը
05.11.2019 | 14:04

Ինչպես հին, այնպես էլ գործող Սահմանադրությամբ` միևնույն դրույթը շարունակում է ուժի մեջ մնալ, (158-րդ հոդված) առ այն, որ ՀՀ նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանի ազատումը պետք է նախորդեր առաջին նստաշրջանի օրվան՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով «Փաստինֆո»-ի հրապարակմանը, որ՝ Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել և նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար: «Սա չի նշանակում, որ նա իշխանություն է զավթել, սակայն եթե ՀՔԾ-ի տրամաբանությունը դա է, այո, Արարատ Միրզոյանը զավթել է իշխանությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը նվազագույնը օժանդակել են»,- ասաց նա:


Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ ամբողջ զավեշտը այն է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ սկսում ենք ծայրահեղական մեկնաբանությունների առավել ծայրահեղացումը: «Հատուկ քննչական ծառայության կողմից Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, ոչ այլ ինչ են, քան իրավաբանական զավեշտ: Որքան էլ, որ ընդդիմախոսության գայթակղությունը մեծ է, սակայն ցանկություն չունեմ մասնագիտությանս նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք և ասել, որ Արարատ Միրզոյանի արարքում գոնե իր կողմից դիտավորությամբ իշխանության յուրացում կատարելու հատկանիշներ կան»,- ասաց նա և նշեց, որ սա միջին վիճակագրական իրավաբանի գնահատականը կլիներ: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ եթե առաջնորդվելիս լինենք աբսուրդային մեկնաբանությամբ, ինչպիսին հիմա առաջնորդվում է ՀՔԾ-ն, շատ ավելի շատ հիմնավոր հատկանիշներ կան Արարատ Միրզոյանի նկատմամբ գործ հարուցել որպես իշխանության զավթող, Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ էլ փաստացի որպես իշխանության զավթմանը օժանդակող, քան Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ: «Դա ՀՔԾ տրամաբանությունն է, իմ տրամաբանությունը չէ, սակայն այս տրամաբանությունը Արարատ Միրզոյանի դեպքում` շատ ավելի իրավական է, քան այն մեկնաբանությունը, որը իրենք տվել են Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի նկատմամբ կատարվող այդ իրավական զավեշտի շրջանակներում հարուցված գործին»,-ասաց նա: Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՔԾ-ի համար լավագույն զարգացումը կլիներ կարճել քրեական գործի վարույթը և դուրս գալ իրավաբանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և ծաղրի շրջափուլից, այդ դեպքում բոլորը չէին շարունակի շահարկել նաև Արարատ Միրզոյանի դեպքը։

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ