Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Էմանուել Մակրոն. Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային համաձայնագիրը պետք է հաշվի առնի նաև այլ երկրների շահերը

Էմանուել Մակրոն. Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային համաձայնագիրը պետք է հաշվի առնի նաև այլ երկրների շահերը
05.11.2019 | 14:07

Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային համաձայնագիրը պետք է հաշվի առնի երկու երկրների և նրանց գլխավոր գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի և ԵՄ մյուս երկրների շահերը՝ Շանհայում Չինական միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Գոյություն ունեցող միջազգային առևտրի համակարգն ի վիճակի չէ կարգավորել խնդիրները: Որոշ երկրներ այժմ դիմում են միակողմանիության և ջունգլիների օրենքին։ Կարծում եմ՝ չարժե այդպես վարվել։ Դա Ֆրանսիայի ընտրությունը չէ, դա ԵՄ ընտրությունը չէ»,- ասել է Մակրոնը: «Առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինում։ Մենք տեսնում ենք, որ առևտրային պատերազմում (Չինաստանի և ԱՄՆ-ի միջև) հասունանում է կոնֆլիկտը երկու համաշխարհային տնտեսական տերությունների միջև»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը: Նա հույս է հայտնել, որ երկու կողմերի և ԵՄ-ի համար շահեկան համաձայնություն ձեռք կբերվի: «Մենք հուսով ենք, որ վերջնական արդյունքում լավ համաձայնություն ձեռք կբերվի՝ հաշվի առնելով այդ երկու երկրների և նրանց գլխավոր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ շահերը»,- ամփոփել է նա:


«Ժամանակակից աշխարհը Չինաստանի բաց լինելու ուժեղացման կարիքն ունի, որ միասին հաղթահարենք սպառնալիքներն ու մարտահրավերները: Այսօր մեր առջև ծառացած են ընդհանուր մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնք մենք պետք է համատեղ հաղթահարենք,- ասել է Մակրոնը:- Չինաստանն այլ երկրների բաց լինելու կարիքն ունի, և ամբողջ աշխարհը Չինաստանի բաց լինելու կարիքն ունի»:

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ