Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը այսօր վերսկսված դատական նիստի ժամանակ միջնորդեց Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով: Դատախազությունը, ինչպես նաև տուժող կողմը առարկեցին միջնորդության դեմ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունը, որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12-ին: