Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռոհանի. Իրանը անցնում է միջուկային համաձայնագրից հրաժարման հաջորդ փուլին

Ռոհանի. Իրանը անցնում է միջուկային համաձայնագրից հրաժարման հաջորդ փուլին
05.11.2019 | 20:14

Իրանը շարունակում է նվազեցնել 2015-ին կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շեմը՝ Թեհրանում միջուկային էներգետիկայի ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Այսօր ես ցանկանում եմ ազդարարել Իրանի կողմից միջուկային համաձայնագրից հրաժարման հերթական`չորրորդ փուլի մեկնարկի մասին: Մեր այդ գործողությունները կսկսվեն վաղը: Բնական է, որ մենք այս մասին նախապես տեղեկացրել ենք մեր միջազգային գործընկերներին, և մեր հետագա քայլերը դիտարկվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից», - հայտարարել է Իրանի նախագահը` հստակեցնելով, որ նոյեմբերի 6-ից Ֆարդո քաղաքի միջուկային կենտրոնում տեղադրված 1044 ցենտրֆուգները միացվելու են գազամատակարարման համակարգին, ինչը փաստորեն ուրանի հաստացման համար նախատեսված այս սարքավորումների գործարկում կնշանակի:


Այն, որ Թեհրանը պատրաստվում է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի պահանջների կատարումից ևս մեկ քայլ հեռանալ, պարզ դարձավ, երբ Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց իրանցի գիտնականների կողմից հաշված շաբաթների ընթացքում ևս 30 նոր ցենտրիֆուգների ստեղծման մասին. «Մենք պետք է մեր երախտագիտությունը հայտնենք թշնամիներին: Նրանք Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային էներգետիկայի ոլորտին նման հնարավորություն ընձեռեցին` ցույց տալ աշխարհին, որ ի վիճակի ենք շատ սեղմ ժամկետներում նման ցենտրիֆուգներ ստեղծել»: Արևմտյան աղբյուրները նշում են, որ Թեհրանի գործարկած ցենտրիֆուգները ուրանը 50 անգամ ավելի արագ են հարստացնում, քան նմանատիպ այն սարքավորումները, որ միջուկային համաձայնագրով կարող էր իր տրամադրության տակ ունենալ Իրանը:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ