ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի ժամանակ ՌԴ կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցը չի քննարկվել, խորհրդի փակ նիստից հետո լրագրողներին ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Այս հարցը ԽՎ ժամանակ չի քննարկվել, քանի որ խորհրդարանական վեհաժողովի իրավասությունների մեջ չի մտնում: Կան երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այս հարցը քննարկում են, բայց ես չեմ կարող այդ մասին որևէ բան ասել: Այս մասին բազմիցս խոսվել է», - ասաց Կալաշնիկովը։ Նա նկատեց, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում, այլև իր բոլոր գործընկերներին՝ ընդգծելով, որ Հայաստանին տրամադրվում է մյուս երկրներին չտրամադրվող զենք։ «ՀՀ-ին այնպիսի զինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն եղել, այնպես որ կարծում եմ՝ այս հարցում ՌԴ-ից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»: ՀՀ-ին նաև վաճառվում է այնպիսի զենք, որն այլ երկրներին չի վաճառվում», - նկատեց նա:
Հարցին՝ ՀՀ վարչապետի մակարդակով անհանգստություն է հայտնվել, որ ՌԴ կողմից զենք է վաճառվում Ադրբեջանին՝ Կալաշնիկովն ասաց. «Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է, որ մենք ՀՀ-ին նորագույն տեխնիկա ենք վաճառում»: