Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սեյրան Օհանյան. «Մարտի 1» գործը հենված է 3 նախագահների գործունեության վրա

Սեյրան Օհանյան. «Մարտի 1» գործը հենված է 3 նախագահների գործունեության վրա
05.11.2019 | 20:19

Մի քանի հանգամանք հաշվի առնելով՝ կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն՝ գրավ սահմանելուն՝ Մարտի 1-ի» դատավարության ժամանակ ասաց ՊՆ նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը: «Հանրապետության երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում: Մեծ հարգանք տածելով դահլիճում նստած զոհերի հարազատների նկատմամբ՝ պետք է ասեմ հետևյալը. հոդվածի մեղադրանքի քննարկումը կապ չունի որևէ տուժողի հետ, ներգործության արդյունքում հարազատ կորցնելու հանգամանքն այսօր այստեղ չի քննարկվում»,– ասաց նա:

«Ես մեկ անգամ ասել եմ՝ եթե խոսում ենք «Մարտի 1»–ի իրադարձության մասին, հաշվի առնելով այն հոդվածը, որը դրված է, հենված է հանրապետության 3 նախագահների գործունեության վրա. մի նախագահն ընտրվել էր, մյուս նախագահը դա չէր ընդունում, մյուս նախագահն էլ պետք է կարգուկանոն հաստատեր հանրապետությունում և այդ ամենը ինչ-որ կերպ փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին: Հարգանք տածելով նաև մյուս նախագահների նկատմամբ՝ այս պայմաններում կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում»,- մանրամասնեց Սեյրան Օհանյան: Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղեկատվական մեծ իրադրություն է ստեղծվել: «Կարծես բոլորը կողքից նայում են և հրճվում, թե ինչ պայմաններում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահը: Որպես իմ նախին գերագույն հրամանատար՝ նրա տված ոչ մի խոստումն օդում չի մնացել. եթե Քոչարյանը մի բան խոսք է տվել, դա օդում չի մնացել»,- ասաց Օհանյանը՝ վստահեցնելով, որ ցուցմունքների հետ կապված իր վրա չեն փորձել ազդել:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ