ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանում ուրանի հարստացման ընդլայնումը «մեծ սխալ է»: Թեհրանը, հիշեցնենք, հայտնել է, որ սկսելու է ուրան պարունակող գազով լիցքավորել 1044 նոր ցենտրիֆուգներ, որ արգելված էր 2015-ի միջուկային պայմանագրով։ Երեկ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ Իրանը որևէ լուրջ պատճառ չունի ուրանի հարստացման ծրագիրն ընդլայնելու համար, և այդ գործողությունները միայն խորացնում են Իրանի տնտեսական ու քաղաքական մեկուսացումը։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակ է հետապնդում: