Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին
09.11.2019 | 13:33

Այսօր ԿԳՄՍ նախարարության մոտ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին, որոնք անհամաձայնություն են հայտնել նախարարության քաղաքականության հետ, անդաստիարակ է անվանել։ Ակտիվիստների բողոքին վարչապետ Փաշինյանը արձագանքեց այսպես․«Ո՞նց կարելի է ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտող մարդուն անվանել անդաստիարակ, չէ, լավ էլի, կարող է՝ առանձին դեպք է ․․․ կարա ինչ-որ մեկը մի հատ առանձին դրսևորում ունենա, դրա վերաբերյալ...»։ Երիտասարդները վարչապետին փոխանցեցին թուղթ, որի վրա առանձնացրել էին նախարար Արայիկ Հարությունյանի վիրավորական արտահայտությունները՝ ուղղված իրենց։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ծանոթանալ դրանց:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ