Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կառավարությունը ներկայացրել է նոյեմբերի 28-ը հատուկ քննչական ծառայողի օր նշելու որոշման նախագիծ

Կառավարությունը ներկայացրել է նոյեմբերի 28-ը հատուկ քննչական ծառայողի օր նշելու որոշման նախագիծ
09.11.2019 | 14:13

«Ժամանակը» գրել է. Կառավարությունը ներկայացրել է նոյեմբերի 28-ը հատուկ քննչական ծառայողի օր նշելու որոշման նախագիծ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նոյեմբերի 28-ը ՀՔԾ-ի հիմնադրման օրն է, եւ Հայաստանում արդեն նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին: Թե ինչ է տալիս նման օրը այդ ոլորտի աշխատողներին՝ դժվար է հասկանալ:

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ