Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ցեղասպանության դատապարտումը մեծ ներդրում է ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխության հասնելու համար

Ցեղասպանության դատապարտումը մեծ ներդրում է ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխության հասնելու համար
09.11.2019 | 22:08

Երախտապարտ ենք Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սկզբունքային միանշանակ ուղերձի համար, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Երևանն ու հայ ժողովուրդը երախտապարտ են Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սկզբունքային միանշանակ ուղերձի համար: Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմատության ու պատմական արդարության տեսանկյունից, այլև մեծ ներդրում է ապագա նման ոճիրների կանխարգելման ու ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխության հասնելու համար», - ասաց ԱԳ նախարարը: Նա նշեց, որ Պոլ Ռիչարդ Գալահերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, այդ թվում՝ ներկայացվել են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներն ու այդ առնչությամբ ՀՀ սկզբունքային դիքորոշումները:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ