Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պուտինը արհեստական բանականության զարգացումը համեմատել է տիեզերք դուրս գալու հետ

Պուտինը արհեստական բանականության զարգացումը համեմատել է տիեզերք դուրս գալու հետ
10.11.2019 | 13:37

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արհեստական բանականության ոլորտի զարգացումները համեմատել է մեծ աշխարհագրական բացահայտումների և տիեզերք դուրս գալու հետ՝ ասելով, որ դա քայլ է դեպի անհայտը: Մոսկվայում արհեստական բանականության հարցով համաժողովի ժամանակ նա ընդգծել է, որ արհեստական բանականության համակարգն ինքնին առաջադեմ տեխնոլոգիաների գագաթնակետն է: Պուտինի խոսքով՝ արհեստական բանականությունը կուտակում է բնական և հումանիտար գիտությունների, հոգեբանության և լեզվաբանության առաջադեմ նվաճումները:

«Հավանաբար, բարդ է մարդկության պատմության մեջ գտնել այդպիսի մի համաձուլվածքի օրինակ, այն էլ` այդքան տարբեր գիտությունների և առարկաների: Ինչպես և մեծ աշխարհագրական բացահայտումները, այնպես էլ տիեզերք դուրս գալը, մի քայլ է դեպի անհայտը: Դա հատկապես վերաբերում է «ուժեղ» արհեստական բանականության զարգացմանը, որը կարող է հիմնարար դառնալ ողջ քաղաքակրթության համար»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ